Պաշտպան Դանիել Շվաբի հետ պայմանագիրը չերկարաձգելուց որոշումից հետո, ՊՍՎ-ն ևս յոթ ֆուտբոլիստների հայտարարել է, որ կարող են նոր աշխատանք փնտրել, հայտնում է Football Oranje-ն:
Այս ցանկում ընդգրկված են դարպասապահ Յանիկ վան Օշը, պաշտպաններ Մաքսիմ Սուլասը, Սթիվեն Թյունիսենը, Բագիո Վալլենբուրգը, կիսապաշտպան Ռոբին Լաուերսը, ինչպես նաև հարձակվողներ Օլիվեր Հորվաթը և Ամար Չատիչը:
Բացի վետերան Շվաբից, մնացած խաղացողները երիտասարդ են, բայց հավանաբար ՊՍՎ-ի նոր գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը նրանց չի տեսնում իր խաղային սխեմայում: