Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի մրցելույթների մասին, հաղորդում է AS-ը:
«Ազարի բախտը չբերեց: Վնասվածքները թույլ չտվեցին նրան ցույց տալ իր լավագույն որակները:
Էդենը մերվել է «Ռեալի» խաղաոճին: Միակ խնդիրը ՝ վնասվածքներն են:
Ֆուտբոլում բախտի գործոնը անչափ կարևոր է: Վստահ եմ ՝ շուտով Ազարը կցուցադրի իր լավագույն որակները»,- ասել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ Ազարը Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել է 1 գոլի հեղինակ: