ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի կարծիքի վերաբերյալ շատ կտրուկ արձագանքել է լատինամերիկյան ֆուտբոլը կառավարող մարմնի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը.
«Ես մեղմ ասած զարմացած եմ այն հայտարարությամբ, որն իրեն թույլ է տվել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: Չեմ կարծում, որ նա ճիշտ ժամանակ է գտել նոր ծրագրերի պլանավորման համար: Հիմա մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ պետք է քաջալերենք խաղացողներին, ակումբներին ու անդամ ֆեդերացիաներին: Դա նշանակում է՝ վերադասել մարդկանց առողջությունը քաղաքականությունից: Սա հնարավորությունների շրջան չէ: Նա երբեք իր գաղափարներով մեզ հետ չի կիսվում: Մասնավորապես նման դեպքում ցանկալի կլիներ, որ նա իր գաղափարները քննարկեր մեզ հետ, որը էական նշանակություն ունի դրանց իրագործելիությունը հասկանալու համար:
Սակայն իրավիճակը ինձ թվում է այնքան ճգնաժամային է, որ առհասարակ նման քննարկման ժամանակը չէ: Իսկ եթե անգամ գա դրա պահը, այն երկար ժամանակ կպահանջի: Մենք այս ամենում միասին ենք հայտնվել ու այնտեղից պետք է միասնաբար դուրս գանք»,-ասել է Դոմինգեսը: