«Բենֆիկայի» նախկին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը գնահատել է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի պոտենցիալը.
«Ֆելիշը դառնալու է Եվրոպայի հզոր ֆուտբոլիստներից մեկը: Դրանում չեմ էլ կասկածում: Նա դեռ երիտասարդ է, ընդամենը՝ 20 տարեկան:
Պորտուգալիայում երիտասարդ ֆուտբոլիստները հեշտ են կարողանում իրենց բացահայտել. այն հարթակ է դեպի մեծ ֆուտբոլ:
Պորտուգալիայում առաջ քիչ էին վաստակում: նրանց կարող էին գնել ցածր գումարներով, իսկ հիմա պետք է վճարեն 50, 70, 127 միլիոն եվրո»,-ասել է Ժեզուշը:
«Ատլետիկոն» Ժեզուշի տրանսֆերի դիմաց վճարել է 127 մլն եվրո: