Իտալիայի ընթացիկ առաջնությունը կավարտվի նախատեսվածից շուտ ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին հայտարարել է լրագրող Էմիլիանո Կարչիան ՝ մեջբերելով La Gazzetta dello Sport-ին: Նշվում է նաև, որ առաջնության չեմպիոն թիմը չի որոշվելու:
Իր հերթին, նախօրեին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունը կունենա հաղթող, անկախ նրանից, թե առաջնությունը կվերսկսվի, թե ոչ։