Ռուսական «Զենիթը» 25 միլիոն եվրո է պահանջում իր հարձակվող Սերդար Ազմունի համար, տեղեկացնում է Todofichajes.com-ը:
Իտալական «Նապոլին» հետաքրքրված է իրանցի հարձակվողի ծառայություններով:
Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները «Զենիթի» հետ:
Հիշեցնենք, որ Սերդար Ազմունը ՌՊԼ է տեղափոխվել 2013 թվականին: Նա խաղացել է «Ռուբին» և «Ռոստով» ակումբներում:
Հավելենք, որ նա այս մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում ու դարձել ՝ 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: