Ջեյդոն Սանչոն կարող է լքել Դորտմունդի «Բորուսիան»։
ESPN-ի տեղեկություններով՝ անգլիացի ֆուտբոլիստի համար տրանսֆերային պայքար է ընթանում, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն աղբյուրի տեղեկությամբ՝ գերմանական ակումբը սպասում է «Լիվերպուլի» և «Չելսիի» միանալուն 20-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարին։
Դորտմունդյան ակումբը մոտ 130 միլիոն եվրո է ուզում ստանալ Սանչոյի վաճառքից։ Սակայն «Լիվերպուլը» մտադիր չէ այսքան մեծ գումար վճարել Սանչոյի համար։ Ավելին, մերսիսայդցիները հարձակման գծում անփոփոխ եռյակ ունեն։
«Չելսին» ունի առավելություն, քանի որ Սանչոն մեծացել է Լոնդոնում։ Սակայն «կապույտները» արդեն 44 միլիոն եվրո են ծախսել «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին գնելու համար։