«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անելելին դիմել է եվրոպական ակումբներին և նախազգուշացրել է նրանց, թե ինչ խնդիրների առաջ կկանգնեն ակումբները կորոնավիրուսի համաճարակի պառճառով:
«Մենք՝ բոլոր ֆուտբոլային ակումբների ղեկավարները, պատասխանատու ենք ակումբների բարեկեցության համար: Բոլոր ակումբներն այժմ բախվում են ռեալ գոյություն ունենալու խնդրի հետ:
Քանի որ այժմ ֆուտբոլը դադարեցվել է, մեր եկամուտները դադարել են աճել, որից կախված են խաղացողների, աշխատակազմի աշխատավարձերը և այլ ծախսեր:
Ոչ ոք ապահովագրված չէ, և ժամանակը կարևոր է: Բոլորի շահերը հաշվի առնելը կլինի ամենամեծ մարտահրավերը, որը մեր ոլորտը երբևէ հանդիպել է»,- մեջբերում է Անիելիին Dailyrecord-ը: