«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խորհուրդ է տվել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին տեղափոխվել ԱՊԼ, տեղեկացնում է Daily Star-ը:
«Նա Բալկանյան թերակղզում է ծնվել: Այնտեղ ծնված մարդիկ սիրում են վայելել կյանքը: Հույս ունեմ, որ Մադրիդ տեղափոխվելը չի պտտեցրել նրա գլուխը: Դա կարող է վտանգել նրա կարիերան:
Ես հայտնվել եմ նման իրավիճակում, երբ հանդես էի գալիս «Բայերում»: Թիմի հիմնական հարձակվողը Ուլֆ Կրիստենն էր: Ես մտածում էի, որ նա արժանի չէ խաղադաշտ դուրս գալու: Երիտասարդ տարիքում կարծում ես, որ ամեն ինչ գիտես: Պետք չէ այդ ճանապարհով գնալ:
Յովիչը այն տարիքում է, որ չի կարող նստել պահեստայինների նստարանին: ԱՊԼ-ն հրաշալի տարբերակ է: Վստահ եմ ՝ նա կարող է փայլել Անգլիայում»,- ասել է Բերբատովը:
Հիշեցնենք, որ Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել ՝ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: