ՄՕԿ-ի գործկոմի և միջազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ երեկ անցկացվել է տեսակոնֆերանս։ Նախատեսվում է, որ այն մարզիկները, որոնք անցել են որակավորման փուլը և ձեռք են բերել Տոկիո-2020-ի մասնակցության ուղեգիր, առանց նոր ընտրության գործընթացի կարող են մասնակցել խաղերին։
Ներկայումս խաղարկվել է օլիմպիական ուղեգրերի 57% -ը։
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ն օրեր առաջ որոշում կայացրեց հետաձգել Օլիմպիական խաղերը: Այն կանցկացվի 2021 թվականին, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: