Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից:
Marca-ն հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով դարձյալ հետաքրքրվում է «Յուվենտուսը»: Թուրինցիները ցանկանում են ուժեղացնել պաշտանության ձախ եզրը, որտեղ այս պահին խաղում է Ալեքս Սանդրոն, որը ոչ մի մրցակից չունի: Ընդ որում, ի դեմս Մարսելոյի «Յուվենտուսը» տեսնում է մի խաղացողի, որը կարող է Սանդրոյին ստիպել կայուն ելույթներ ունենալ հնարավորությունների առավելագույն սահմանում:
Նշվում է, որ պաշտաճ առաջարկի դեպքում «Ռեալը» չի խոչընդոտի Մարսելոյի տրանսֆերին: Բրազիլացու պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է ևս 2 տարով:
Մարսելոն 2007 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն իսպանական Պրիմերայի 11 հանդիպման է մասնակցել, որում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: