«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին ողջ աշխարհում բարդագույն ծանրաբեռնվածությամբ են աշխատում կարանտինում և հիվանդանոցներում գտնվող մարդկանց օգնելու համար։
«Իմ անգլերենը բավականաչափ լավը չէ այս ամենը նկարագրելու համար։ Սա անհավանական է, շատ լավ է։ Թվում է, երեկ ինձ մի տեսանյութ են ուղարկել, որտեղ մարդիկ հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երգում են You’ll Never Walk Alone-ը։ Ես հենց լսեցի, սկսեցի արտասվել։ Սա հիասքանչ է։ Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն աշխատում են, այլ նաև գերազանց տրամադրվածություն ունեն։
Նրանք սովոր են օգնել ուրիշների։ Հիմա այդպես պետք է անենք նաև մենք։ Մինչդեռ մենք մշտապես մտածում ենք միայն մեր խնդիրների մասին»,-Կլոպի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը։
Կորոնավիրուսի պատճառով դադարեցված է Անգլիայի Պրեմիեր լիգան։