Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն բարձր է գնահատել իր հայրենակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խաղամակարդակը.
«Վարպետությամբ ոչ մի ֆուտբոլիստ չի գերազանցի Նեյմարին: Նույնիսկ Մեսսին, չնայած ես նրա մեծ երկրպագուն եմ: Նա խաղացող է, որը տարբերություն է ստեղծում բրազիլական ֆուտբոլում:
Բրազիլիային պակասո՞ւմ է առաջատարը. Նեյմարը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի: Նրա մոտ բացակայում են առաջատարի որակները, բայց նա առաջվա պես Բրազիլիայի հույսն է: Ձեր դուր գալիս է, թե ոչ, բայց Նեյմարի հետ դաշտում մրցակցի 8 ֆուտբոլիստներն իրար մեջքով կանգնած կլինեն: Սա լրացուցիչ տարածություն է բացում ու ցույց է տալիս, որ նա վերերկրային ունակություններով ֆուտբոլիստ է»,- Կաֆուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Անցած տարվա աշնանը Նեյմարը 100 խաղի ցուցանիշին հասավ Բրազիլիայի հավաքականի հետ: 28-ամյա հարձակվողը դարձել է հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը կարողացել է գրանցել այս ցուցանիշը: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Կաֆուն է (142):