Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ հաղորդավար Գարի Լինեկերն աջակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որն այսօր՝ մարտի 27-ին, հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու մասին.
«Վարչապետի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր էջում:
Այս պահին Անգլիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Անորոշ ժամանակով հետաձգվել են նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունները, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները: Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար այս ամառ, հետաձգվել է ու կկայանա 2021 թվականին: