Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր՝ «Բարսելոնա» վերադարձի հնարավորության մասին.
«Կարծում եմ, որ կարող եմ վերադառնալ բոլոր այն ակումբները, որտեղ նախկինում աշխատել եմ: Բոլոր այդ ակումբների համար հետադարձի դռները չեմ փակել: «Բարսելոնայում»ամեն ինչ հրաշալի էր, և ես անչափ շնորհակալ եմ դրա համար:
Շատ ուրախ եմ այդ մեծագույն ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար. «Բարսան» ինձ ամեն ինչ է տվել,»-ասել է Էնրիկեն:
47-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017թթ-ին՝ այդ ընթացքում 2 անգամ հաղթելով Լա լիգայում, 3 անգամ՝ գավաթի խաղարկությունում, մեկական անգամ՝ ՉԼ-ում, ԱԱԱ-ում և Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում: