Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման նշել է, թե ո՞ր հարձակվողից է ամենաշատը վախենում.
«Իմ հարազատ ակումբն ինձ համար այլ նշանակություն ունի, քանի որ ես այստեղ եմ մեծացել: Ես եղել եմ «Միլանի» երկրպագու և չեմ կարող ուժերս խնայել ակումբի համար: Ես շատ հարձակվողների դեմ եմ խաղացել, սակայն նրանցից մեկն առանձնանում է բոլորից: Ես ամենից շատ վախենում եմ Ռոնալդուից»,-Դոննարումայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: