Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը կարող է ֆինանսական լրջագույն խնդիրներ ստեղծել իսպանական «Բարսելոնայի» համար։
Այս մասին հայտարարել է Բունդեսլիգայի առաջատարկ ակումբներից մեկի թոփ-մենեջերը եվրոպական ակումբների միության խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում է El Pais-ը։
«Եթե տեղի ունենա չկանխատեսված մի որևէ բան, «Բարսելոնան» առաջին մեծ ակումբն է, որին բանկրոտ է սպասվում»,-հայտարարել է մասնագետը։
Կորոնավիրուսի պատճառով դադարեցված են եվրոպական ֆուտբոլի բոլոր մրցաշարերը։