Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Տնից հաճախ դուրս չեմ գալիս: Գնում եմ սուպերմարկետ և դեղատուն:
Անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Քաղաքային իշխանությունները վերահսկում են իրավիճակը:
Կարևորն այն է, որ ընտանիքիս կողքին եմ: Ուսումնասիրում եմ նոր ֆուտբոլիստների, ովքեր կարող են օգուտ բերել մեր թիմին»,- ասել է Ֆոնսեկան:
Հիշեցնենք, որ «Ռոման» վաստակել է 45 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: