Ըստ Mirror-ի, «Տոտենհեմը» մտադիր է գնել «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինին:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է բաժանվել 34-ամյա խաղացողից: «Տոտենհեմը» ներկա դրությամբ փորձառու պաշտպան է փնտրում՝ պաշտպանության կենտրոնը ուժեղացնելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի կենտրոնական պաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում:
Ըստ Tuttosport- ի, «Լացիոն» ևս նախատեսում է կատարել երկու խոշոր տրանսֆեր առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: