Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատասխանել է Twitter-ում իր բաժանորդների հարցերին:
Ակումբի լավագույն խաղացողը:
— 🙋♂️ (պատասխանեց բարձրացված ձեռքով ՝ ինքն իրեն նկատի ունենալով):
Ո՞ւմ հետ է ավելի զվարճալի ՝ Դիեգո Կոստայի, թե Ազարի հետ:
-Կարծում եմ ՝ Կոստայի հետ:
Խաղից հետո ձեռք բերված ո՞ր շապիկն է ձեր նախընտրածը:
-Առաջինը, երբ ես փոխանակեցի Կասիլյասի հետ:
Ինչպե՞ս է զգացողությունը խաղալ աշխարհի լավագույն թիմի կազմում:
-Անհնար է նկարագրել:
Կարիերան ավարտված ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ կցանկանայիք խաղալ:
-Ռոնալդոյի հետ:
Ո՞վ է ամենաարագը «Ռեալում»:
-Կարծում եմ, Վինիսիուսը:
Ձեր սիրած մուլտֆիլմերը:
-Ես մեծացել եմ Pokemon-ի և SpongeBob-ի հետ:
Ո՞վ է եղել ձեր մանկության ամենասիրելի դարպասապահը:
-Իկեր Կասիլյաս և Էդվին վան դեր Սար:
Իսկ ձեր սիրելի խաղացողը «Ռեալում»:
-Իկեր Կասիլյաս:
Լավագույն պահը «Ռեալի» կազմում այս պահին:
-Հաղթանակը Սուպերգավաթում և Էլ Կլասիկայում, — ասել է Կուրտուան: