Իտալական «Ռոման» ցանկանում է գնել «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սուարեշին, հաղորդում է Football Italia-ն:
Հարձակվողին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան:
Նշվում է, որ «Գայլերը» 15 միլիոն եվրո կառաջարկեն «Պորտուի» հարձակվողի համար:
29-ամյա հարձակվողը Պորտուգալիայի այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում և դարձել ՝ 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Սուարեշով հետաքրքրված է նաև «Ատալանտան»: