Լոնդոնի «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոն 3000 պաշտպանիչ հատուկ դիմակներ է գնել իսպանացի բժիշկների համար, տեղեկացնում է Cadena Ser-ը:
«Երբեմն, իրավիճակը անկանխատեսելի ընթացք է ունենում: Գիտեմ, որ երկրում ֆինանսական խնդիրներ կան:
Հույս ունեմ ՝ մենք շուտով կհաղթահարենք այս աղետը: Ցավում եմ, որ Իսպանիան այսպիսի իրավիճակում է հայտնվել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին: Նրանք իրական հերոսներ են»,- ասել է Պեդրոն:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակը 4145 մարդու կյանք է խլել: