«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հենեսը համոզված է, որ կորոնավիրուսի պանդեմիան զգալիորեն կազդի ֆուտբոլում տրանսֆերային արժեքների վրա:
«Ես չեմ պատկերացնում մոտ ապագայում 100 միլիոն եվրո արժեք ունեցող տրանսֆերային գործարքներ: Խաղացողների տեղափոխման գումարները կնվազեն։
Երկու-երեք տարվա ընթացքում կաճեն դանդաղ տեմպերով, քանի որ դա ազդեց բոլոր երկրների վրա: Բարձր հավանականությամբ մենք կտեսնենք նոր ֆուտբոլային աշխարհ»,- մեջբերում է Հենեսին Kicker-ը: