Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։
«Ողջունում եմ բոլորին։ Աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածն անցկացնում եմ տանը ՝ մարզվելով անհատական ծրագրով։ Ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս:
Ի՞նչ ֆիլմեր և սերիալներ կարող եմ դիտել այս ընթացքում: Սպասում եմ ձեր առաջարկներին:
Եվ իհարկե, մնացեք տանը և առողջ եղեք»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 13 հանդիպման և դարձել ՝ 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: