Մահացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միշել Իդալգոն:
Նախորդ կիրակի օրը լրացել էր Իդալգոյի 87-ամյակը: Իդալգոյի հարազատներից մեկի խոսքով, նախկին մարզչի մահվան մեջ կորոնավիրուսը դեր չունի:
Իդալգոն, որպես ֆուտբոլիստ, «Մոնակոյի» կազմում անցկացրել է 300-ից ավելի հանդիպում՝ այդ ընթացքում 2 անգամ դառնալով երկրի չեմպիոն ու մեկ անգամ էլ նվաճելով երկրի գավաթը:
1984 թ-ին, որպես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ «Մարսելի» ղեկին 3 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: