Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում: 7-րդ տուրի խաղում նա սև խաղաքարերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Պարտիան ավարտվել է արդեն 42-րդ քայլում:
Զուգահեռաբար ընթացող խաղում ոչ-ոքի է գրանցվել. Ալեքսանդր Գրիշչուկն ու Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին չեն կարողացել վճռել հաղթողին: Ռուս գրոսմայստերը 7-րդ խաղում 7-րդ ոչ-ոքին է գրանցել:
Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի և ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի միջև պարտիան ևս ոչ-ոքի է ավարտվել:
7 տուրից հետո Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է Վաշյե-Լագրավի հետ:
8 գրոսմայստերների մասնակցությամբ հավակնորդների մրցաշարը կտևի մինչև ապրիլի 3-ը: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: