ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի երկրպագու և խորհրդատվական խորհրդի անդամ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:
Լեշչենկոյի վիճակն այս պահին բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: Վարակումից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է:
Մարտի 24-ին Լեշչենկոյին ու նրա կնոջը՝ Իրինային, հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով: Հաջորդը օրը հայտնի է դարձել, որ երգիչը սկսել է շնչահեղձ լինել, ինչից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Լեշչենկոն 2019 թվականի դեկտեմբերից է ընդգրկվել «Դինամոյի» խորհրդատվական խորհրդի կազմում: Լեշչենկոն 78 տարեկան է: