Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է պանդեմիայի շրջանում բռնցքամարտի վարկանիշային մրցաշար անցկացնելու ու բռնցքամարտիկների վարակելու մեջ:
Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան վստահ է, որ իրենց բռնցքամարտիկի ու մարզչի՝ կորոնավիրուսով վարակվելը տեղի է ունեցել հենց Լոնդոնում՝ վարկանիշային մրցաշարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով դադարեցվեց միայն մարտի 16-ին: Թուրքական կողմը պատրաստվում է ՄՕԿ-ի դեմ բողոք ներկայացնել՝ բռնցքամարտիկների կյանքն անտեղի ռիսկի տակ դնելու համար:
Ռուս բռնցքամարտիկներն ու մարզչական կազմը Լոնդոնից վերադառնալուց հետո անցել են տնային մեկուսացման ու իրենց լավ են զգում:
Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ մարզչի ու մարզիկի՝ կորոնավիրուսով վարակվելը տեղի է ունեցել Լոնդոնում: Չինովնիկի կարծիքով՝ մրցաշարը չպետք է կայանար: Մրցաշարի կայացումով ՄՕԿ-ն ու բրիտանական կողմն ռիսկի տակ են դրել մարդկանց առողջությունը:
«Ես ցնցված եմ: Մինչ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսոի դեմ, ՄՕԿ-ն ու բրիտանական իշխանությունները սկսեցին մրցաշարը: Այնինչ, մյուս այլ մրցաշարերը չեղարկվում էին: Դա անպատասխանատու քայլ է, ինչի պատճառով մեր թիմի անդամները վարակվեցին կորոնավիրուսով»,-ասել է Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը
Մարզիչն ու մարզիկը գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:
Ռուս բռնցքամարտիկներն այս օրերին անհատական պարապմունքներ են անցկացնում տնային պայմաններում: Բոլոր մարզիկներն իրենց լավ են զգում և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: