Ըստ իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Շիրայի, «Էվերտոնը» ամենամոտն է «Լիլի» պաշտպան Գաբրիելին ձեռք բերելուն:
Հաղորդվում է, որ «Էվերթոնը» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները 22-ամյա բրազիլացու հետ և այժմ բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ: Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել, ապա Գաբրիելի հետ պայմանագիր կստորագրվի մինչև 2025 թվականը:
Այս մրցաշրջանում Գաբրիելը «Լիլի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 1 գոլ և վաստակել 6 դեղին քարտ: