Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվել է, այդ մասին հայտնում է Chess24-ի թվիթերյան էջը:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով շախմատի մրցաշարը ընդհատվեց 7-րդ տուրի խաղից հետո: Այն կշարունակվի ավելի ուշ:
Official confirmation that the #FIDECandidates has been postponed, with the tournament to be resumed with the same players and scores at a later date https://t.co/OFsAvo2BEm
— chess24.com (@chess24com) March 26, 2020
Հավակնորդների մրցաշարը ութ գրոսմայստերների մասնակցությամբ պետք է ավարտվեր ապրիլի 3-ին: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
7 տուրից հետո ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:
