Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան անցել է ինքնամեկուսացման այն բանից հետո, երբ իմացել է, որ արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի, 16 օր առաջ մարզիկը Չարլզի հետ հանդիպել է Համագործակցության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Ջոշուան աշխարհի չեմպիոն է բռնցքամարտի միջազգային միության (IBF), բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA), բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) և բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) վարկածներով:
Հիշեցնենք, որ արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով։ Նշվում է նաև, որ հիվանդության ախտանիշները մեղմ են արտահայտված: