Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է հայտնվել «Բայերում», տեղեկացնում է Sport Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա և «Բայերը» պատրաստ է օգտվել այդ իրավիճակից:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «մեղուների» հետ:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 13 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: