«Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Instagram-ի Storys բաժնում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով տանից դուրս գալու թերթիկը Երևանում արտակարգ դրության պայմաններում:
Օտուբանջոն նշել է, որ գնում է մոտակա սուպերմարկետ՝ մթերք գնելու.
«Արարատ-Արմենիան» ևս գրառում է կատարել այս առումով.
«Եղե՛ք Յուսուֆի նման և տանից դուրս գալուց առաջ լրացրե՛ք Ձեր տեղաշարժման թերթիկը՝ օգտագործելով ցանկացած ֆորմատի թուղթ ու գրիչ»,- ասվում է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է: Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0: