Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու պատմել իր վիճակի մասին.
«Ամեն ինչ լավ է»,- գրել է Դիբալան:
Ավելի վաղ Դիբալան հայտնել էր, որ ինքն ու իր ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը նշել էր, որ զույգն իդեալական պայմաններում է գտնվում:
Դիբալան «Յուվենտուսի» երրրորդ ֆուտբոլիստն է, որը վարակվել է կորոնավիրուսով: Ավելի վաղ COVID-19-ը հաստատվել էր նաև Դանիելե Ռուգանիի և Բլեզ Մատյուիդիի մոտ:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են անցած տարվա վերջին Չինաստանում: Վերջին տվյալների համաձայն, աշխարհում արդեն ավելի քան 20 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով: 113 հազար մարդ ապաքինվել է: