ATP-ի վարկանիշի չորրորդ համար, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու իր կինը՝ Միրկան, համատեղ նվիրատվություն են կատարել շվեյցարական ընտանիքներին, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն:
«Մեզ բոլորիս համար այս ծանր ժամանակներում ոչ մեկը չպետք է անտեսված մնա: Միրկայի հետ մենք որոշել ենք 1 մլն շվեյցարական ֆրանկ (1.02 մլն դոլար) նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին:
Մեր ներդրումը միայն սկիզբն է: Մենք հույս ունենք, որ այլ մարդիկ ևս կմիանան կարիքավոր ընտանիքների աջակցությանը: Միասին մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը: Առողջ եղեք»,- գրել է Ռոջերը Instagram-ում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատճառով մեծ թենիսում ևս դադար է: Թենիսիստները հունիսի 8-ից շուտ չեն կարողանա մրցաշարերի մասնակցել: