«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է այն պատճառների մասին, թե ինչու է 2011 թվականին «Արսենալից» տեղափոխվել «Բարսելոնա»:
«Իմ ներսում մի փոքր դատարկություն կար, ուժասպառ էի եղել մտավոր, ֆիզիկապես: Ես սպասում էի, որ նոր խաղացողներ կգան ակումբ, բայց դա տեղի չունեցավ:
Տեսնելով որոշ խաղացողների պահվածքը, ես հասկացա, որ ուզում եմ նոր բան փորձել: Եթե չլիներ այդ դատարկության զգացումը, ես չէի լքի «Արսենալը»,- մեջբերում է ֆուտբոլիստին Skysports-ը:
Ավելի վաղ Ֆաբրեգասը պատմել է, թե ինչպես է պարտվել գրազը Կաբալյերոյին և նրան նվիրել Range Rover