Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը խոսել է իր կարիերայի հետագա ընթացքի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Բարդ իրավիճակում եմ հայտնվել: Պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի վերաբերյալ:
Պետք է հասկանամ, թե ինչ եմ ուզում իմ կարիերայից: «Տոտենհեմում» ինձ չեն վստահում, իսկ դա շատ կարևոր է ինձ համար»,- ասել է Վերտոնգենը:
Հիշեցնենք, որ Վերտոնգենին իր կազմում է ցանկանում տեսնել Միլանի «Ինտերը»:
32-ամյա բելգիացին կարող է հետևել Քրիստիան Էրիկսենին, ով նախորդ ձմռանը տեղափոխվեց «Ինտեր»:
Հաղորդվում է, որ Էրիկսենը Վերտոնգենին խորհուրդ է տվել միանալ իտալական ակումբին: