Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը խոսել է իր լրագրողական կարիերայի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Իմ լրագրողական կարիերայի ընթացքում ես շատ ֆուտբոլիստների հետ եմ հարցազրույցներ վարել: Հաջին, Պոպեսկուն և շատ այլ ֆանտաստիկ տղաներ, ինձ պատմել են իրենց կյանքի հիշարժան դրվագների մասին:
Ռոնալդուից հարցազրույց վերցնելու ցանկություն չունեմ: Նա անհետաքրքրիր զրուցակից է:
Իմ հյուրերի հետ մենք խոսում ենք ՝ ֆուտբոլի, կյանքի, կրթության մասին: Ինձ չեն հետաքրքրում «փայլփլուն վերնագրերը»: Ինձ մտածող մարդիկ են գրավում»,- ասել է Ստոիչկովը:
Հիշեցնենք, որ Ստոիչկովը այժմ աշխատում է Univision հեռուստաընկերությունում: