Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոն վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս», հաղորդում է Daily Mail-ը:
«Ես գիտեմ, որ Զիդանը ուզում է Պոգբային տեսնել «Ռեալում», սակայն, Պոլը սիրում է «Յուվենտուսը» և մտադիր է վերադառնալ Թուրին:
Այստեղ իր դերը ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Դժվար է ասել, թե այս հարցում անգլիացիները ինչ կարծիք ունեն»,- ասել է Սիսոկոն:
Հիշեցնենք, որ Պոգբան նախկինում ցանկություն էր հայտնել լքել մանչեսթերյան ակումբը: