«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը բարեգործական քայլով է աչքի ընկել:
33-ամյա պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, 264571 դիմակ, Covid-19-ի 15000 թեստ և 1000 պաշտպանիչ միջոցներ է նվիրաբերել Իսպանիայի բուժաշխատողներին.
«Մենք արդեն համագործակցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: Անհապաղ և անհրաժեշտ օգնություն: Բուժաշխատողների համար անհրաժեշտ պարագաները ուրբաթ օրը կառաքվեն Իսպանիա»,- գրել է Ռամոսը Թվիթերում:
Nosotros ya hemos colaborado con @unicef_es.
— Sergio Ramos (@SergioRamos) March 25, 2020
¡Ayuda necesaria e inmediata!
El material sanitario, imprescindible para los profesionales sanitarios, llegará el viernes a España. pic.twitter.com/d6FOe0ZYHc