ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաֆեն աջակցել է Լիգա 1-ի խաղացողների աշխատավարձերը կրճատելու գաղափարը: Այդ մասին հայտնում է Lequipe-ն։
Նշվում է, որ նման միջոցառումները ֆրանսիական ակումբներին թույլ կտան կրճատել կորուստները առաջնության դադարեցման պայմաններում ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ընդհանուր առմամբ, ՊՍԺ-ն խաղացողների աշխատավարձի վրա ծախսում է 371 միլիոն եվրո, ինչը Ֆրանսիայում առաջին ցուցանիշն է այդ առումով, իսկ Եվրոպայում՝ առաջիններից մեկը: