Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է անգլիական ակումբը, տեղեկացնում է La Cadena SER-ը:
«Իմ պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին և ես չեմ պատրաստվում երկարաձգել այն: Չգիտեմ, թե երբ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ:
Կորոնավիրուսի համաճարակը խառնել է բոլոր ծրագրերը»,- ասել է Պեդրոն:
Հիշեցնենք, որ Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» տեղափոխվել «Չելսի»: Լոնդոնյան ակումբի հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին:
Հավելենք, որ վերջերս Պեդրոն իր 200-րդ հանդիպումը անցկացրեց «կապույտների» կազմում: