Ռուսական «Ուֆայի» գլխավոր մարզիչ Վադիմ Եվսեևը խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» խաղաոճի մասին, տեղեկացնում է Sport. 24-ը:
«Սիմեոնեն ավտոբուսի ամենաթանկարժեք վարորդն է: Չնայած, մեր թիմի ավտոբուսն էլ վատը չէ»,- իր Instagram-յան էջում գրել է մարզիչը:
Նշենք, որ ՌՊԼ-ում «Ուֆան» հայտնի է իր պաշտպանողական ֆուտբոլով: Թիմի խաղը հաճախ համեմատում են Մադրիդի «Աթլետիկոյի» խաղաոճի հետ:
Ըստ France Football-ի ՝ Սիմեոնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, երրորդը ՝ Խոսեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի):