«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հնարավոր է չհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
ESPN-ը տեղեկացնում է, որ ՄՅՈՒում վստահ են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կմնա թիմում։
Պոգբայի ծառայություններով երկու ակումբ է հետաքրքրված՝ «Ռեալն» ու «Յուվենթուսը»։
Պոգբայի պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին, բայց ակումբը մտադիր է այն երկարաձգել ևս մեկ տարով։