Մայա Նիլսոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆի կինը, լուսանկար է հրապարակել, որում իր ամուսինը կանացի ոսկեգույն զգեստ է կրում.
«Առավոտյան 9:55: Շնորհակալ եմ քո անկեղծ սիրո և աջակցության համար: Ես երազանք ունեի,ու դու միշտ ստիպել ես ինձ հավատալ, որ դա հնարավոր է: Քեզ շատ եմ սիրում»,- գրել է Մայան:
Լինդելոֆը 2017 թվականի ամառվանից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա շվեդ ֆուտբոլիստը մանկունիացիների կազմում բոլոր մրցաշարերում 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը», վաստակելով 45 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 29 խաղում Ուլե-Գունար Սուլշերի թիմը 12 հաղթանակ է տարել, 9 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 8 պարտություն: