Իտալական «Միլանը» բացահայտել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հրաժարագինը, տեղեկացնում է Football Italia-ն:
Միլանյան ակումբը 30 միլիոն եվրո է գնահատում 23-ամյա կիսապաշտպանին:
Հիշեցնենք, որ Կեսիեին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Նապոլին», «Մոնակոն» և «Վուլվերհեմթոնը»:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Կեսիեն մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: