«Պարմայի» և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին անվանել է իր սիրելի ֆուտբոլիստին: Պարզվում է, որ դա «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարն է:
«Իմ սիրած խաղացողը Էդեն Ազարն է: Ես շատ կցանկանայի խաղալ նրա նման: Ես կրկնում եմ նրա շարժումներից ու հնարքներից շատերը: Կարծում եմ, որ նա շատ լավն է» ,- մեջբերում է ֆուտբոլիստին Football-italia-ն:
Կուլուշևսկին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», կարծիք է հայտնել նաև իր հայրենակից, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերաբերյալ: