«Լիդսի» համասեփականատեր Անդրեա Ռադրիցանցին ասել է, որ ակումբը կարող է պայմանագիր կնքել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Ես բավականին ջերմ խոսակցություն ունեցա Իբրահիմովիչի հետ: Նա կարող էր շատ օգտակար լինել մեզ համար, բայց որոշեց մեկնել Միլան: Նա անկեղծ և բաց էր ինձ հետ:
Պետք է ռացիոնալ կերպով սահմանենք թիմի ռազմավարությունը: Իբրահիմովիչի մասին ես նույնիսկ խոսակցություն չէի էլ ունեցել գլխավոր մարզչի հետ, քանի որ այն փուլում չենք հասել, որտեղ կարելի էր հանգիստ դա անել»,- մեջբերում է Ռադրիցանցիին Skysports-ը:
Il Corriere dello Sport-ը հայտնում է, որ հարձակվողը վերադարձել է իր հայրենիք՝ Շվեդիա, որտեղ այժմ գտնվում է կարանտինում` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշվում է, որ հարձակվողը այլևս կարող է չվերադառնալ Իտալիա․ Զլատանը կարող է վաղաժամկետ ավարտել կարիերան ՝ առանց Ա Սերիայի մրցաշրջանը ավարտելու: