Ըստ Football-italia-ի, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելիի և «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի միջև վեճ է ծագել հանդիպման ժամանակ, որտեղ բարձրացվել էր Ա Սերիայի մրցաշրջանը վերսկսելու թեման:
Լոտիտոն կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանը հնարավոր է անցկացնել, քանի որ ըստ վիճակագրության, Իտալիայում կորոնավիրուսի հիվանդությունների հաճախականությունը զգալիորեն նվազել է: Նաև հռոմեական ակումբի նախագահը նշել է, որ այդ մասին տեղյակ է եղել այն մասնագետներից, որոնք աշխատում են կանխել վիրուսի տարածումը, և ոչ թե ֆուտբոլային ակումբների բժիշկներից:
Ի պատասխան Ագնելին միայն կատակել է. «Իհարկե: Դուք այժմ դարձել եք փորձառու վիրուսաբան»: