Դորտմունդի «Բորուսիան» թույլ չի տա Ջեյդոն Սանչոյին հեռանալ թիմից, եթե նրա տրանսֆերի դիմաց չառաջարկեն նվազագույնը` 130 միլիոն եվրո, տեղեկացնում է գերմանական Bild-ը:
Սանչոյի գլխավոր ցանկությունն այն է, որ հաջորդ մրցաշրջանում խաղա Չեմպիոնների լիգայում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» դեռ չեն երաշխավորել իրենց տեղը Չեմպիոնների լիգայում: Հենց այդ երկու անգլիական գրանդներն են համարվում ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական թեկնածուները։
Ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 23 խաղում Սանչոն աչքի է ընկել 14 գոլով: Սանչոյի ակտիվում կա նաև 16 գոլային փոխանցում: